Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012»երգի մրցույթում հաղթել է շվեդ երգչուհի Լորինը՝ հավաքելով 372 միավոր։ Առավելագույն 12 միավոր է նրան տվել 18 երկիր։ Լորինին իր «Euphoria» երգով չբավականացրեց ընդամենը 15 միավոր, որպեսզի հավասարվեր ռեկորդակիր Ալեքսանդր Ռիբակին, ով 2009-ին Մոսկվայում անցկացված եվրոպական երգի մրցույթում հավաքել էր 387 միավոր։ Մրցույթում ռուս տատիկները գրավեցին երկրորդ տեղը։
Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)...